Ռիգայում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Մեր ընտրանին ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գևորգյանը:
Կայացած երկու տուրից հետո 1,5-ական միավոր ունեն Դանիելյանն ու Գալոյանը: Առաջնության արդյունքներով առաջին 14 տեղերը գրաված շախմատիստուհիները կստանան կանանց աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ